Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Կրթություն և որակավորում » ՇՄԶ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կից ներկայացված է ՇՄԶ դասընթացների հավանություն ստացած կազմակերպությունների ցուցակը:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՔԱՂՎԱԾՔ

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի նիստի 2022թ. փետրվարի 7-ի նիստի թիվ 2/22 արձանագրույթունից 

 

Անցկացված զրույցների, փաստաթղթերի ուսումնասիրությունների և քննարկումների հիման վրա Հանձնաժողովը քվեարկությամբ միաձայն (կողմ՝ 7, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա) որոշեց.

1․ Հավանություն տալ «ԲԻ ԴԻ Օ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 2022 թ․ հունվարի 26-ի գրությամբ ներկայացված իր աշխատակիցների համար հունվար ամսին անցկացվող թվով 8 թեմաներով դասընթացները որպես ՇՄԶ համարելուն.

2. Հավանություն չտալ «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» ԿՀ-ի կողմից անցկացվող «Սկսնակ հաշվապահների պատրաստման» դասընթացները որպես ՇՄԶ համարելուն։

 

3. Հավանություն չտալ «ՖԻՆՊՐՈ» ՍՊԸ-ի կողմից անցկացվող «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ» երկարաժամկետ թեմատիկ դասընթացները որպես ՇՄԶ համարելուն (մասնավորապես՝ ծրագիրը հնացած է, պարունակում է չգործող ստանդարտներ):

 

ՔԱՂՎԱԾՔ

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության որակավորման հանձնաժողովի նիստի 2022թ. մարտի 7-ի նիստի թիվ 3/22 արձանագրույթունից 

Անցկացված քննարկումների հիման վրա Հանձնաժողովը քվեարկությամբ միաձայն (կողմ՝ 7, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա) որոշեց.  

1 Հավանություն տալ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արﬔնիա» ընկերության կողմից «Բարի գալուստ ոչ ռեզիդենտ» խորագրով 2022 թ․ փետրվարի 22-ի վեբինարը որպես ՇՄԶ համարելուն։

2.  «Ֆիլին ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ի և «Ֆինպրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտերը չեն բավարարում Որակավորման հանձնաժողովի 2022թ. փետրվարի 7-ի նիստի (արձանագրություն թիվ 2/22) թիվ 1.1 որոշմամբ սահմանված պահանջներին, առաջարկել, որ հայտատուները ցանկության դեպքում ներկայացնեն նոր հայտեր, որոնք կբավարարեն հիշատակված պահանջները՝ միաժամանակ նկատի ունենալով նաև Որակավորման հանձնաժողովի նույն օրվա նիստի արձանագրության թիվ 3.7 որոշման պահանջները։

Սահմանել, որ որպես ՇՄԶ համարելուն հավանություն տալու վերաբերյալ կայացված որոշումները վավեր են, պայմանով, որ միջոցառումը փաստացի անցկացվի այն անձի կողմից, ում CV-ն որպես տվյալ միջոցառման դասընթացավարի, ներկայացվել է հանձնաժողովին՝ հավանություն ստանալու նպատակով, ինչպես նաև դասընթացների անցկացման ճշգրիտ ժամանակացույցը և վայրը նախապես հայտնել են Հանձնաժողովին։

ՇՄԶ միջոցառումների իրականացման փորձի մասին պահանջներ ` http://aaaa.am/file/22bd0de.pdf

 

 

 

Փոխարժեք | 03/12/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36