Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«ԱՄՍ 550,560,570 կապակցված կողմեր, հետագա դեպքերը և կազմակերպության գործունեության անընդհատությունը»
թեմայով:
Դասընթացը վարելու են Պալատի աուդիտորական հանձնաժողովի անդամներ՝ «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ աուդիտ մենեջեր՝ Մարիամ Ավետիսյանը և «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ տնօրեն՝ Հայկ Մարգարյանը:
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 լսարան:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10 000 /տասը հազար / ՀՀ դրամ:
Դասընթացը կազմակերպվելու է մինչև 30 հոգանոց խմբով:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 28-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ