Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Պալատ — ԲՈՒՀ համագործակցության ընդլայնում
Նոյեմբեր 15, 2022

Պալատն իր հայացքն է ուղղում դեպի ԲՈՒՀ, դեպի պրոֆեսիայի շարունակականության, զարգացման, մասսայականության ապահովման համար կարևորագույն դարբնոցը։

Ս․թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի /Պալատ/ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միջև համագործակցության հուշագրի  ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Պալատի նախագահը, ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամը, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Համագործակցության շրջանակում Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել ԲՈՒՀ-ական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում, և մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որպես նաև պրոֆեսիայի բազային ԲՈՒՀ-ական կրթօջախի, տրամադրել արդիական մասնագիտական դասագրքեր, աջակցություն ցուցաբերել կրթական ծրագրերի մշակմանը և բարելավմանը, աջակցել ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը, մասնակցել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին, աջակցել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, նրանց մասնակիցը դարձնել Պալատի կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին, ուսանողների համար կազմակերպել հանդիպումներ բիզնես համայնքի հետ ու աջակցել նրանց աշխատանքի անցնելու հարցում, տրամադրել լավագույն ուսանողներին Պալատի անվանական կրթաթոշակներ։

Նախանշված այս ծրագրերի հաջող իրականացման դեպքում հետագայում կարող է դիտարկվել նաև կոնկրետ ԲՈՒՀ-ը հաջողությամբ ավարտած ուսանողներին Պալատի որակավորման սկզբնական առարկաների քննություններից ազատումների շնորհումը։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում նկարադարանի հղումը.

https://caaa.am/gallery/palat-bvo%d6%82h-hamagortcakcuthyan-ehndlaynum/

 

Փոխարժեք | 03/12/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36