Ս/թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ հաշվային պլանի բարելավման վերաբերյալ մասնագիտական քննարկում, որին մասնակցում էին՝ Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, Հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ Արամ Ասատրյանը, Հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անդամ Ավետիք Մովսիսյանը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը: Հանդիպման ընթացքում Արամ Ասատրյանը և Ավետիք Մովսիսյանը ներկայացրեցին հաշվային պլանի բարելավման մի շարք նկատառումներ: Քննարկումների արդյունքում որոշվեց շարունակել բարելավման վերաբերյալ աշխատանքները և ապագայում կազմակերպել դրա վերաբերյալ նոր հանդիպումներ: