Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ — «Ոչ ռեզիդենտների եկամուտներից շահութահարկ»
Սեպտեմբեր 12, 2022

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ՀՀ հարկային օրենսգրքի և կրկնակի հարկումը բացառող և (կամ) հարկերի վճարումից խուսափումը կանխող համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտների եկամուտներից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման ընթացակարգերը»

թեմայով:

Դասընթացը վարելու է hարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական)

Հովհաննես Յանիկյանը

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 16-ին  ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։  

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի  15-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

 

Փոխարժեք | 03/12/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36