Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման պրոտոտիպ
Սեպտեմբեր 05, 2022

Ս/թ․ օգոստոսի 30-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապաների պալատում ընլայնված կազմով, Խորհրդի, Որակի ապահովման, Աուդիտի և Կարգապահական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ Պալատի խորհրդի նիստը, որտեղ ներկայացվեց և բազմակողմ քննարկման առարկա դարձավ Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման պրոտոտիպը։

Այն ստեղծվել է  Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ, խորհրդատու կազմակերպության՝  DSA ընկերության փորձագետների համագործակցության արդյունքում։

Աուդիտի անցկացման ծրագրային ապահովման պրոտոտիպը ներկայացրեցին խորհրդատու կազմակերպության՝ DSA ընկերության նախագահ Դավիթ Անանյանը և ընկերության ֆինանսական ծառայությունների տնօրեն Իրինա Անանյանը։

Դավիթ Անանյանը նշեց, որ ստեղծվել է գործիքակազմ,  որն ամբողջության մեջ գերազանցում է իրենց նախնական պատկերացումները և ակնկալիքները։ Ստեղծվել է պրոտոտիպ՝ ծրագրային ապահովման դրսևորումներով, որն կարող է իր հնարավորություններով արդեն իսկ ծառայել աուդիտորներին իրենց գործունեության ընթացքում որպես մեթոդական ձեռնարկ։ Հետագայում պրոտոտիպը զարգացման, կատարելագործման արդյունքում կվերածվի ծրագրի։

Պրոտոտիպի տեխնիկական և մեթոդաբանական հնարավորությունները հանգամանորեն ներկայացրեց Իրինա Անանյանը, պատասխանեց  մասնակիցների հարցերին։

Առաջիկայում կկազմակերպվեն  սեմինար-քննարկումներ, ՇՄԶ-ներ, հանդիպումներ աուդիտորական կազմակերպությունների հետ՝ գործիքակազմը առավել հանգամանորեն ներկայացնելու, նրա հնարավորությունները աուդիտորների համար ամբողջությամբ բացահայտելու նպատակով։

 

Փոխարժեք | 03/12/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36