Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Տեղեկատվություն N 10 խորհրդի նիստի վերաբերյալ
Հունիս 24, 2022

Ս․թ․ հունիսի 22-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առարկա դարձան օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջինը վերաբերում էր Պալատի աուդիտորական կազմակերպություն անդամի անդամակցության դադարեցմանը՝ համաձայն դիմումի, որը բավարարվեց։

Խորհուրդը քննարկեց ներկայացված թեկնածությունները և հաստատեց Հարկային և իրավական այլ հարցերի մշտական հանձնաժողովի անհատական կազմը։

Խորհրդի դիտարկմանը ներկայացվեցին Պալատի քննություններից ազատման կարգում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, որոնք քննարկումների արդյունքում արժանացան հավանության։

Քննարկում ծավալվեց նաև Որակավորման կրթական ծրագրի «Հարկային օրենսդրություն» և «Իրավագիտության հիմունքներ» առարկաների նոր դասագրքերի ստեղծման գործընթացի կազմակերպման, հեղինակների ընտրության  հարցերի շուրջ։

Էլեկտրոնային լսարանի ստեղծման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

 «Այլ հարցեր» խորագրի ներքո  Խորհրդի նախագահ Թաթուլ Մովսիսյանը անդրադարձավ ՀՎԽ-ում Կենտրոնական բանկի խորհրդի «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» նախագծի վերաբերյալ  Պալատի ներկայացրած կարծիքի  շուրջ ծավալված քննարկմանը, հնչած դիտարկումներին։   

Խորհուրդը քննարկեց նաև ոլորտին առնչվող, կարևորություն ներկայացնող այլ հարցեր։

Պալատի խորհուրդը օրակարգային բոլորի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում, միաձայն քվեարկությամբ  ընդունեց համապատասխան որոշումներ։

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքի «Գրադարան» ենթաբաժնում։

 

Փոխարժեք | 14/08/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36