Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ դասընթաց-Ամբողջական ՖՀՄՍ-ների և ՓՄԿ ՖՀՄՍ-ների առանց
Նոյեմբեր 17, 2021
ՇՄԶ դասընթաց-Ամբողջական ՖՀՄՍ-ների և ՓՄԿ ՖՀՄՍ-ների առանց

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը (այսուհետ` Պալատ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց `

 

«Ամբողջական ՖՀՄՍ-ների և ՓՄԿ ՖՀՄՍ-ների առանցքային տարբերությունները» 

 թեմայով:

 

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անդամ

 

         Մհեր Փարվանյանը

 

Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 610 սենյակում:

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18.000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:

Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 23 զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101/:

 

Պալատի կողմից կազմակերպվող վճարովի ՇՄԶ դասընթացներին մասնակցության դեպքում Պալատի անդամը կարող է յուրաքանչյուր 5-րդ դասընթացին մասնակցել անվճար:

 

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

 

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

 

 

Փոխարժեք | 20/01/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36