Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ-Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները
Նոյեմբեր 15, 2021
ՇՄԶ-Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը (այսուհետ` Պալատ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

 

«Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները-պրակտիկ հարցեր»

թեմայով:

 

Դասընթացը վարելու են փորձառու մասնագետներ, ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և

Հարկային համագործակցության բաժնի ղեկավար Նաիրուհի Ավետիսյանը

և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանը

 

Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 18-ին և 19-ին, ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 610 սենյակում:

 

Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 24.000 /քսանչորս հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ:

 

Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 18-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ ac@aaaa.am, հեռախոս
 077 249 178, 23-85-12 /101/:

Պալատի կողմից կազմակերպվող վճարովի ՇՄԶ դասընթացներին մասնակցության դեպքում Պալատի անդամը կարող է յուրաքանչյուր 5-րդ դասընթացին մասնակցել անվճար:

 

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

 

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ 1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

 

Փոխարժեք | 20/01/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36