Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ դասընթաց
Հունիս 02, 2021
ՇՄԶ դասընթաց

Հարգելի գործընկերներ,

 

 

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը (ՀԱՊ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ հարկային ոլորտի վերաբերյալ, որոնցից չորրորդը`

 

«Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները»

  թեմայով:

 

 

Դասընթացը վարելու են փորձառու մասնագետներ, ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի ղեկավար Նաիրուհի Ավետիսյանը

և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Անդրանիկ Հակոբյանը 

 

Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 16-ին և 17-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 602 սենյակում:   

 

Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 35 000 րեսունհինգ հազար/ ՀՀ դրամ: ՀԱՊ անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 30 000 /երեսուն  հազար/ ՀՀ դրամ:

 

Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հունիսի 16-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-85-12 /101/:

 

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

 

“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ

հ/հ 1930000417830100

“Կոնվերսբանկ” ՓԲԸ

 

 

 

 

 

Փոխարժեք | 12/06/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36