Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ դասընթաց՝ Եկամտային հարկ
Մայիս 12, 2021
ՇՄԶ դասընթաց՝ Եկամտային հարկ

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը (ՀԱՊ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ հարկային ոլորտի վերաբերյալ, որոնցից երրորդը`
Եկամտային հարկ և Կուտակային կենսաթոշակային համակարգ
թեմայով:
Դասընթացը վարելու են փորձառու մասնագետներ, ՀՀ ՊԵԿ Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը
Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 18 ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 608 սենյակում:
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: ՀԱՊ անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ/ ՀՀ դրամ:
Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 17-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել ՀԱՊ գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-85-12 /101/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ
հ/հ 1930000417830100
“Կոնվերսբանկ” ՓԲԸ

Փոխարժեք | 12/06/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36