Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Պալատի հերթական ընդհանուր ժողով
Ապրիլ 05, 2021
Պալատի հերթական ընդհանուր ժողով

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի հարգելի անդամներ,

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության  13.9 կետի համաձայն Պալատի խորհուրդը ս/թ մայիսի 1-ին հրավիրում է Պալատի հերթական ընդհանուր ժողովը` անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների ֆիզիկապես համատեղ հավաքի ձևով (Պալատի խորհրդի որոշումը Գրադարան բաժնում է):

Ժողովը տեղի կունենա հետևյալ հասցեով. ք. Երևան, Կոմիտաս 49/3, 2-րդ հարկ, մեծ դահլիճ: Ժողովի մասնակիցների գրանցումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ժամը 10:00 -ից մինչև 10:30, իսկ ժողովի սկիզբն է՝  10:30:

 

Տեղեկացնում ենք, որ Ժողովի համար սահմանված է օրակարգի հետևյալ նախագիծը.

 

1.      Պալատի հերթական ընդհանուր ժողովի քարտուղարի ընտրություն։

2.     Պալատի հերթական ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։

3.     Պալատի խորհրդի և աշխատակազմի գործունեության, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Պալատի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատում։

4.     Պալատի հերթական ընդհանուր ժողովի գումարմանը նախորդող տարվա Պալատի գործունեության տարեկան հաշվետվության հաստատում։

5.     Պալատի ընդհանուր ժողովի գումարմանը նախորդող տարվա Պալատի գույքի օգտագործման տարեկան հաշվետվության հաստատում։

6.     Պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ներկայացում

7.     Պալատի անդամների մուտքի վճարների և անդամավճարների չափի հաստատում։

8.      Պալատի կառուցվածքի հաստատում

9.     Պալատի խորհրդի անդամների ընտրություն։

10.   Պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն։

 

Պալատի հարգելի անդամներ,

 

Ներկայացված հավելվածներին կարող եք ծանոթանալ մեր <<Գրադարան>> բաժնում:

§  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության 2021թ. կայանալիք հերթական ընդհանուր ժողովի ձևը, վայրը, ամսաթիվը, ժամը և նախնական օրակարգը հաստատելու մասին Պալատի խորհրդի 2021 թվականի մարտի 10–ի N 10 – Լ որոշումը.

§  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի անցկացման և պատվիրակների ընտրության կարգը հաստատելու մասին Պալատի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 29–ի N 3 – Լ որոշումը.

§  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության անդամներից գանձվող մուտքի վճարների եվ անդամավճարների չափի վերաբերյալ պալատի ժողովի հաստատմանը ներկայացվելիք ժողովի որոշման նախագծին հավանություն տալու մասին պալատի խորհրդի 2021 թվականի մարտի 10–ի N 13 – Լ որոշումը.

§  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի 2021 թվականի մարտի 31–ի N 18 – Լ որոշումը՝ Պալատի կառուցվածքը հաստատելու մասին։

§  «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամի եվ վերստուգիչ հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման ընթացակարգը սահմանելու մասինՊալատի խորհրդի 2021 թվականի մարտի 10–ի N 12–Լ որոշումը։

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հերթական ընդհանուր ժողովի օրակարգային հարցերին առնչվող փաստաթղթերի տեղադրումը կիրականացվի ոչ ուշ, քան հերթական ժողովը  անցկացնելու ամսաթվից 10 (տաս) օր առաջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 24-91-78, (077) 24 91 78 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել Պալատի ինտերնետային էջի գրադարան բաժին` www.aaaa.am հասցեով:

 

Հարգանքով

Պալատի գործադիր տնօրինություն

 

 

Փոխարժեք | 11/04/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36