Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները
Ապրիլ 05, 2021
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները

Հարգելի գործընկերներ,

  Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ հարկային ոլորտի վերաբերյալ, որոնցից երկրորդը`

«Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները»

  թեմայով:

Դասընթացը վարելու են փորձառու մասնագետներ, ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի ղեկավար Նաիրուհի Ավետիսյանը և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանը

 Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 15-ին և 16-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 608 սենյակում:   

 Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ: ՀԱՊ անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 24 000 /քսանչորս  հազար/ ՀՀ դրամ:

 Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 15-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-85-12 /101/:

 Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

 “ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ

հ/հ 1930000417830100

“Կոնվերսբանկ” ՓԲԸ

 

 

Հարգանքով,

 

Պալատի գործադիր տնօրինություն

 

 

Փոխարժեք | 11/04/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36