Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀԱՊ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ
Հունվար 12, 2021
ՀԱՊ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ

 

 

Հարգելի գործընկեր,
Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի/ՀԱՊ/ ՀԱՇՎԱՊԱՀԻ և ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրին:
ՀՀ օրենսդրությամբ ՀԱՇՎԱՊԱՀԻ և ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորման քննությունները կազմակերպվում են ՄԻԱՅՆ ՀԱՊ կողմից:
Ծրագրում ներառված դասընթացներն են.
1. Ֆինանսական հաշվառման հիմունքներ,
2. Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար,
3. Իրավագիտության հիմունքներ,
4. ՀՀ հարկային օրենսդրություն,
5. Ֆինանսական կառավարում և վերահսկողություն,
6. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
7. Աուդիտ և ներքին վերահսկողություն:
Առաջին 6 դասընթացների քննությունները հանձնելով` ստանում եք ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական, բոլոր 7 քննությունները հանձնելու արդյունքում`որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական:
Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, շաբաթական` մեկ անգամ, երեկոյան ժամերին` նախնական ԱՌՑԱՆՑ:
Առաջին վեց առարկաներից յուրաքանչյուրի վճարը` 70 000 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր քննության վճարը` 30 000 ՀՀ դրամ:
Իսկ 7-րդ առարկայի վճարը` 93 000 ՀՀ դրամ, իսկ քննության վճարը` 7 000 ՀՀ դրամ:
Ծրագրի մասնակիցները կունենան ՀԱՊ աջակցությունը աշխատանքի տեղավորման հարցում:
Հետաքրքրե՞ց. շտապեք:
Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. հունվարի 25-ը:
Դասընթացները կսկսվեն հունվարի ՎԵՐՋԻՆ շաբաթվանից:
Տեղեկացնում ենք, որ ՀԱՊ որակավորման դասընթացների դիմումները պետք է ուղարկել մեզ օնլայն տարբերակով՝անցնելով հետևյալ հղումով՝http://aaaa.am/file/9ede864.pdf : Դիմումի օրինակն առկա է 19-րդ էջում: Հարկավոր է լրացնել այն և սքանավորված տարբերակով ուղարկել մեր էլեկտրոնային հասցեներին՝ aaaa@aaaa.am, ac@aaaa.am՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթը և վճարման անդորրագիրը:
Մեր հաշվեհամարը Կոնվերսբանկում հետևյալն է՝ 1930000417830100
<<ԱԱԱԱ>> ՀՈՒՀԿ ՍՊԸ, ՀՎՀՀ 00849269:
Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել /077/249178:
Հեռ.` (010) 24-91-78, (010) 23 71 02 (ն. 117, 101) , (077) 24-91-78
Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ`
մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…

 

 

Փոխարժեք | 25/01/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36