
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«COVID-19-ի ազդեցությունը ՖՀՄՍ-ների վրա»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, ACCA, ՀՀԱԱ անդամ, BDO ARMENIA աուդիտի ղեկավար
Գնել Խաչատրյանը
Դասընթացը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 29-ին ժամը 18:00-ից մինչև 19:20, առցանց:
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: ՀՀԱԱ անդամներին տրամադրվում է 50 տոկոս զեղչ և դասընթացի արժեքը կկազմի 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 29-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել ՀՀԱԱ գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-85-12 /101/:
Գրանցված մասնակցին կուղարկվի դասընթացին հեռահար միանալու համապատասխան հղումը:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել՝ փոխանցելով հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
“ԱԱԱԱ” ՀՈՒՀԿ ՍՊԸ
հ/հ 1930000417830100
“Կոնվերսբանկ” ՓԲԸ
Հարգանքով,
ՀՀԱԱ գործադիր տնօրինություն