Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՀՀԱԱ ԱՈՒԴԻՏԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Նոյեմբեր 20, 2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20  նոյեմբերի 2013թ.

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) 2013 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացրեց գործող աուդիտորական ընկերությունների աուդիտի որակի մոնիթորինգ (ԱՈՄ)՝ համաձայն ՀՀԱԱ Խորհրդի կողմից 19.02.2013թ.-ին սահմանված սկզբունքների և ընթացակարգերի: ԱՈՄ-ի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աուդիտի որակի և հասարակության լայն շրջանում աուդիտի նկատմամբ վստահության բարձրացումը:

Մոնիթորինգը անցկացվել է ըստ ՀՀԱԱ   Խորհրդում և աուդիտորական հանրության հետ բազմիցս քննարկված և համաձայնեցված ընթացակարգերի, հարցաշարի և գնահատման համակարգի, որոնք մշակվել են հիմնվելով Որակի վերահսկողության միջազգային ստանդարտ 1-ի (ՈՎՄՍ 1/ISQC 1) և Աուդիտի Միջազգային Ստանդարտների (ԱՄՍ-ներ/ISAs) վրա:

Մոնիթորինգի  գործընթացին կամավորության սկզբունքով մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում գործող որոշակի թվով աուդիտորական ընկերություններ, իսկ այն իրականացրեց ՀՀԱԱ կողմից ընտրված Ստուգող խումբը, որը ղեկավարում էր Հաշվապահների Միջազգային Ֆեդերացիայի (ՀՄԴ) կողմից առաջադրված միջազգային փորձագետ Փոլ Հարրիսոնը (Միացյալ Թագավորություն), ով հանդիսանում է փորձառու աուդիտոր և ունի տարբեր երկրներում նմանատիպ աշխատանքների իրականացման բազմամյա փորձառություն:

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացված այս եզակի նախաձեռնության բոլոր մասնակիցներին, և հատկապես կարևորում ենք բոլոր մասնակիցների  կողմից կամավոր մասնակցության կամքի դրսևորումը և աջակցությունը ԱՈՄ-ի նախաձեռնությանը՝ ի շահ մասնագիտության զարգացման: Վստահ ենք, որ ԱՈՄ-ի արդյունքներով Ստուգող խմբի կողմից ներկայացված առաջարկները կօժանդակեն ընկերություններում աուդիտի որակի էլ ավելի բարելավմանը:

ՀՀԱԱ-ն իր հերթին ձեռնամուխ է լինում աուդիտի պրակտիկ դասընթացի, ինչպես նաև ԱՈՄ համակարգի հետագա զարգացման նախագծմանը՝ 2014 թվականի համար:

Համաձայն ՀՀԱԱ ԱՈՄ ընթացակարգի, ստորև հրապարակում ենք 2013թ. ԱՈՄ-ի դրական գնահատում ստացած Հայաստանում գրանցված աուդիտորական ընկերությունների անվանումները՝ ըստ այբբենական կարգի:

 «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 

«ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ 

«ԷՅ-ԷՆ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ 

«ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ» ՓԲԸ 

«ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ 

«ՍՕՍ-ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ 

«ՓԻ-ԷՅՉ-ՓԻ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ 

 

Նորություններ
Սեպտեմբեր 18, 2018
Սեպտեմբեր 17, 2018
Սեպտեմբեր 14, 2018
Փոխարժեք | 19/09/2018
USD
484.37
GBP
635.69
EUR
565.50
RUB
7.15